28/04/2021 13:00
«Վերապահումներ ունենք, դիրքորոշումն էլ լինելու է համարժեք». «Բարգավաճ Հայաստանն» ընտրություններին վերաբերող օրինագծի քննարկմանը չի մասնակցում
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր ԱԺ-ում ընտրություններին վերաբերող օրինագծի քննարկմանը չի մասնակցում:
Խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նպատակահարմար չեն գտնում մասնակցել:
Նրա խոսքով՝ «Բարգավաճ Հայաստանը» նախագծի հետ կապված վերապահում ունի, դիրքորոշումն էլ լինելու է համարժեք և չեն կարող կողմ լինել:
«Հունիսի 20-ին տեղի են ունենալու ընտրություններ: Չեմ կարծում, թե այս կամ այն օրենսդրական նախաձեռնությունը դրա վրա պետք է որոշակի ազդցություն ունենա», - նկատեց Տոնոյանը: