28/04/2021 14:39
Ռուսաստանն արտաքսում է Սլովակիայի և Բալթյան երկրների յոթ դիվանագետների
ՌԴ Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Լիտվայի դեսպանության երկու աշխատող, Սլովակիայի երեք, ինչպես նաև Լատվիայի և Էստոնիայի դիվանագիտական առաքելությունների մեկական աշխատակից պետք է լքեն Ռուսաստանը:
Մոսկվան խիստ բողոք է ներկայացրել այս երկրների ներկայացուցիչների վերաբերյալ: Ավելի վաղ նրանք մի քանի ռուսների պերսոնա նոն գրատա էին հայտարարել Չեխիայի հետ համերաշխությունից դրդված:
Նմանատիպ միջոցառումներ են ձեռնարկվել նաև ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Ուկրաինայի, Լեհաստանի և Ռումինիայի կողմից: