28/04/2021 12:39
Աբսուրդ է, երբ քո իշխանությունը չի պատկերացնում, թե ինչպես կարող է հոգալ իր քաղաքացիների անվտանգությունը. Սյունեցի պատգամավոր
Սյունիքն անվտանգ չէ, որքան էլ պնդեն, թե անվտանգ է, իրականությունն այլ է, ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Սյունքից ընտրված պատգամավորներից մեկն ասում է՝ դե եզակի դեպք է, և ամեն դեպքից հետո մենք համապատասխան հակազդող մեխանիզմներ պետք է գործադրենք։ Սա աբսուրդ է, երբ քո իշխանությունը չի պատկերացնում, թե ինչպես կարող է հոգալ իր քաղաքացիների անվտանգությունը», - ասաց Գրիգորյանն՝ անդրադառնալով Արավուսում հովվի հետ տեղի ունեցած միջադեպին։