28/04/2021 10:56
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 808 դեպք, մահացել է 14 մարդ
Հայաստանում ապրիլի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 214 872 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 808-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 196 289 (+588) մարդ, այս պահին բուժվում է 13 503 (+206):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5066 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4085 (+13), իսկ այլ պատճառներով՝ 1009 (+1):
Վերջին մեկ օրում մահացել է 14 մարդ: