28/04/2021 17:07
Ընտրություններին մասնակցելու որոշում դեռևս չունենք. Արթուր Դանիելյան
Ընտրություններին մասնակցելու որոշում դեռևս չունենք, չգիտենք՝ ով է մասնակցելու, ոնց է մասնակցելու և ինչ դիրքորոշումներով, լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը:
«Երբ որոշում կայացնելու համար կունենանք բավարար սիմետրիկ ինֆորմացիա, որոշման մասին կհայտնենք», - նշեց Դանիելյանը:
Նա նաև ավելացրեց՝ հիմք չունի հավատալու, որ Փաշինյանը կամ Մուկուչյանը կուզեն՝ Հայաստանում արդար ընտրություններ տեղի ունենան:
«Ոչ մի դեպքում այդ ընտրությունների արդյունքները մեզ համար, գաղափարախոսական առումով արդար չեն կարող լինել», - ընդգծեց «Ադեկվադի» հիմնադիրը՝ նշելով՝ վստահ չէ, որ ընտրություններ տեղի կունենան: