28/04/2021 17:50
Հայաստանը կորոնավիրուսի դեմ «Novavax» պատվաստանյութի առաջարկ ունի, «Sputnik V»-ի հետ կապված էլ գործընթացներ են տեղի ունենում
Հայաստանը կորոնավիրուսի դեմ «Novavax» պատվաստանյութի առաջարկ ունի, ասուլիսում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով.
«Նախանական համաձայնություն կա, բայց մատակարարման ժամկետների ու գնի մասով դեռ պայմանագիր չունենք»:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ 1 մլն չափաբաժին «Sputnik V»-ի մասով պայմանավորվածությունն ուժի մեջ է, և որոշակի գործընթացներ տեղի են ունենում:
«Բոլոր հնարավոր պատուհաններն օգտագործելու ենք և ֆինանսական միջոցներ ենք հատկացնելու, որպեսզի ապահովենք լուրջ խմբաքանակ այս տարվա պատվաստումների համար», - ասաց Ավինյանը: