28/04/2021 09:52
«Հրապարակ». Արսեն Թորոսյանը ճիշտ էր, վրացիները սխալվեցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Քանի որ Վրաստանում Արսեն Թորոսյանի ասածները լայնորեն լուսաբանվել ու քննարկվել էին, հիմա էլ նշմարվում է հակառակ գործընթացը, երբ Վրաստանում հասարակական որոշ շերտեր մեղադրում են իրենց երկրի ղեկավարներին ժամանակին իրականությունը թաքցնելու մեջ: Մտքեր են հնչում, որ հայերը ճիշտ էին ու ազնիվ իրենց քաղաքացիների հետ, և ենթադրում, որ անցած տարվա ապրիլ-մայիս ամիսներին Վրաստանում վարակվածներն արդեն մեծ թիվ էին կազմում, սակայն դա կա՛մ չէր հրապարակվում, կա՛մ մարդիկ չէին թեստավորվում:
Այն, որ Արսեն Թորոսյանը չպետք է նման հայտարարություն աներ, կասկածից վեր է, այլ պետությանը քննադատելը, մեղմ ասած, չէր կարող նպաստել երկկողմ հարաբերությունների զարգացմանը, բայց արդյունքում պարզվեց, որ Թորոսյանը ճիշտ էր, վրացիները սխալվեցին»։