29/04/2021 11:06
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 656 դեպք, մահացել է 20 մարդ
Հայաստանում ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 215 528 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 656-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 197 171 (+882) մարդ, այս պահին բուժվում է 13 257 (-246) մարդ:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5100 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4087 (+16), իսկ այլ պատճառներով՝ 1013 (+4):
Վերջին մեկ օրում մահացել է 20 մարդ: