29/04/2021 17:07
Լավրովը մայիսի 5-6-ը կայցելի Երևան, մայիսի 10-11-ը՝ Բաքու
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի սկզբին կայցելի Երևան ու Բաքու, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Առկա պայմանավորվածություններին համապատասխան՝ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մայիսի 5-6-ն աշխատանքային այցով կլինի Երևանում, իսկ մայիսի 10-11-ը՝ Բաքվում: Նախատեսվում են բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ, շփումների ընթացքում նախատեսվում է մանրակրկիտ քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ», - ասել է նա ճեպազրույցում: