29/04/2021 16:43
Փաշինյանը Միշուստինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Բաքուն չի կատարել Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության շատ կարևոր կետ (Տեսանյութ)
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արդյունավետ է գնահատում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը:
«Ցանկանում եմ հատկապես նշել այն դերը, որը խաղացել են Ռուսաստանն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու գործում: Եվ ցանկանում եմ ընդգծել, որ արդյունավետ եմ գնահատում ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, դա մեզ համար արդեն ակնհայտ է», - ասել է Փաշինյանը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը:
Նա հիշեցրել է, որ ընթանում են եռակողմ հանձնաժողովի աշխատանքները, որոնք գլխավորում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները:
«Սակայն ցանկանում եմ նշել, որ ցավոք, Ադրբեջանը դեռ չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շատ կարևոր կետը: Այն վերաբերում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձին», - ասել է Փաշինյանը:
Նա շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին «այն ջանքերի համար, որոնք գործադրում է այդ հարցը լուծելու համար»: