29/04/2021 17:05
Մեծ Բրիտանիայում ԶԼՄ-ները հաղորդել են վարչապետի մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալի մասին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կասկածվում է կոռուպցիայի համար: Այդ մասին հինգշաբթի՝ ապրիլի 29-ին, հաղորդել է Reuters-ը:
«Մեծ Բրիտանիայի ընտրական հանձնաժողովը հետաքննություն է սկսել Լոնդոնի վարչապետ Դաունինգ Սթրիթ նստավայրում կատարված վերանորոգման աշխատանքների վերաբերյալ՝ մատնանշելով հնարավոր անօրինականության տեղեկությունները», - գրում է գործակալությունը:
Նյութուն ավելացնում է, որ «Ջոնսոնի ընդդիմախոսների կարծիքով՝ նա կարող էր խախտել բրիտանական կանոնները՝ թույլ տալով կուսակցության հովանավորներին գաղտնիորեն տասնյակ հազարավոր ֆունտներ ներդնել իր նստավայրի շքեղ վերանորոգման աշխատանքներում»:
«Խորհրդարանում զգացմունքային ելույթի ժամանակ Ջոնսոնը պնդել է, որ վերանորոգման բոլոր ծախսերն ինքն է հոգացել: Այնուամենայնիվ, նա խուսափել է ուղղակիորեն պատասխանել հարցին՝ արդյոք նա դա արել է միայն սկանդալի սկսելվելուց հետո», - նշում է Reuters-ը:
Եթե ընտրական հանձնաժողովը Ջոնսոնի հանցագործության ապացույցներ գտնի, ապա նա կարող է տուգանվել 20 հազար ֆունտ ստեռլինգով կամ կարող է հետաքննություն սկսվել: