29/04/2021 09:45
«Հրապարակ». Իշխանությունները նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու նոր միջոց են գտել
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները նախատեսում են նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու համար ավելի խիստ պատասխանատվություն սահմանել։ Խորհրդարանում երեկ 1-ին ընթերցմամբ քննարկվեց ու 79 կողմ, 2 դեմ ձայներով ընդունվեց ՔՕ-ում ու կից օրենքներում փոփոխությունների փաթեթը:
Դեմ էին 2 անկախ պատգամավոր՝ Թագուհի Թովմասյանն ու Աննա Գրիգորյանը, մյուս անկախները, ինչպես նաև ԱԺ ընդդիմությունը, չքվեարկեցին, իսկ Արման Բաբաջանյանը, ինչպես միշտ, կողմ քվեարկեց իշխանության նախագծին, որի հեղինակ ներկայացավ Վահագն Հովակիմյանը, բայց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը Ֆեյսբուքում վիճարկեց հեղինակային իրավունքները՝ գրելով, որ նա որևէ աղերս չունի դրա ո՛չ կազմման, ո՛չ էլ բովանդակության գեներացիայի հետ, փոփոխություններից 3-ի հեղինակն ինքն է»։