29/04/2021 12:08
Դուք 69 ընտանիք սոված եք թողնում. Գործազուրկ դարձած քաղաքացիները՝ Քերոբյանին
Դուք 69 ընտանիք սոված եք թողնում, կառավարության մոտ ընթացող ակցիայի ժամանակ, դիմելով Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին, ասաց էկոնոմիկայի նախարարության՝ աշխատանքից ազատված աշխատակիցը:
Ի պատասխան՝ Քերոբյանը նորից բարձրացրեց վճարված հարկերի արդյունավետ ծախսելու խնդիրը.
«Ձեր կրճատումը կապված է ձեր գործառույթներն այլ մարմիններին պատվիրակելու հետ: Հիմա ի՞նչ անենք, պետք ա նախնադարյան մեթոդներո՞վ աշխատենք»:
Նա առաջարկեց այլ աշխատանքի համար դիմել.
«Գեղարքունիքում լիքը աշխատատեղ կա: Մարալիկում ընկերս ասում ա՝ ինչքան մարդ լինի, կընդունեմ աշխատանքի տեքստիլում: Միայն բանվորի գործ չէ»:
Գործազուրկ քաղաքացիներն էլ արձագանքեցին՝ եթե տեսքտիլում այդքան լավ պայմաններ են՝ ինչո՞ւ ինքն այնտեղ չի աշխատում:
Հիշեցնենք, որ գործազուրկ դարձած մասնագետները բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության դիմաց: