29/04/2021 16:08
Միշուստինը Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման կարևորության մասին (Տեսանյութ)
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույններն է փոխանցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Առաջին հերթին ես կցանկանայի ձեզ փոխանցել ջերմ ողջույններ և բարեմաղթանքներ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինից», - ասել է նա:
Միշուստինն ընդգծել է, որ Ռուսաստանի համար թանկ են Հայաստանի հետ եղբայրական հարաբերությունները, դրանք կրում են երկար տարիների դաշնակցային և ռազմավարական բնույթ:
Ռուսաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ընդունած հայտարարությունը մեծ հնարավորություններ է ստեղծում համատեղ աշխատանքի համար:
«Դա առաջին հերթին տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակումն է, նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը: Այս ամենը պայմաններ կստեղծի Անդրկովկասի տարածաշրջանի կայուն զարգացման համար», - նշել է նա:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 10:24