29/04/2021 17:21
Ռուսաստանը նոր քրգործ է հարուցել Նավալնիի դեմ
Ռուսաստանում Քննչական կոմիտեի աշխատակիցները նոր քրեական գործ են հարուցել ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի դեմ: Այժմ նա մեղադրվում է ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու համար, որը ոտնահարում է քաղաքացիների անհատականությունն ու իրավունքները, հայտնում է ТАСС-ը:
Այս հոդվածով նրան սպառնում է մինչև երեք տարի ազատազրկում:
«Նրա հետ միասին կասկածյալներն են Լեոնիդ Վոլկովը և Իվան Ժդանովը», - ավելացրել է գործակալության զրուցակիցը: