29/04/2021 13:16
Գերիների հարցով Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարները շփվում են նաև հեռախոսային կապով. ԱԱԾ տնօրենի տեղակալ
Հայաստանի և Ադրբեջանի ազգային անվտանգության ղեկավարների հանդիպումները պարբերաբար արվում են գերիների հարցին լուծում տալու համար, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը։
«Վերջին անգամ երևի մի ամիս առաջ են հանդիպել։ Բայց դա չի նշանակում, որ կապը չկա. անմիջական հանդիպումներից բացի նաև հեռախոսային կապ գոյություն ունի», - ասաց Մելքոնյանը։