29/04/2021 11:27
Հրաժարական կտամ, եթե մինչև տարեվերջ երկնիշ տնտեսական աճ չապահովվի. Վահան Քերոբյան
Եթե մինչև տարեվերջ ՀՀ-ում երկնիշ տնտեսական աճ չապահովի՝ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հրաժարական կտա։
«Հրաժարական եմ տալու», - ասաց նախարարի պաշտոնակատար Քերոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է անելու, եթե մինչև տարեվերջ խոստացած երկնիշ տնտեսական աճը չապահովվի։
Հիշեցնենք՝ Վահան Քերոբյանն ավելի վաղ հայտարարել էր, թե երկնիշ տնտեսական աճն իր թիրախն է։