29/04/2021 15:52
Կոլումբիայում ցույցերի ընթացքում ավելի քան 40 ոստիկան է վիրավորվել
Առնվազն 42 ոստիկան տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել Կոլումբիայում ցույցերի ընթացքում: Այս մասին հայտարարել է հանրապետության ներքին գործերի նախարարության ղեկավար Դանիել Պալասիոսը:
«Ցավում ենք, որ 42 ոստիկան է վիրավորվել, նրանցից 30-ը Կալի քաղաքում (Կոլումբիայի մեծությամբ երրորդ քաղաքը և Արևմտյան Վալե դել Կաուկա վարչական կենտրոն)», - գրել է Պալասիոսը Twitter-ում:
Նախարարը հայտարարել է նաև 40 մարդու կալանավորելու մասին:
Կոլումբիայի ողջ տարածքում չորեքշաբթի տեղի են ունեցել հարկային բարեփոխումների դեմ ցույցեր: