29/04/2021 15:25
ԱՄՆ-ն Հնդկաստանին COVID-19-ի դեմ պայքարելու համար կտրամադրի ավելի քան 100 միլիոն դոլար
ԱՄՆ-ն ավելի քան 100 միլիոն դոլար օգնություն կտրամադրի Հնդկաստանին կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարելու համար, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Ըստ հաղորդագրության՝ ԱՄՆ-ն «համերաշխություն» է հայտնում այս պետությանը՝ «COVID-19 դեպքերի նոր ալիքի դեմ պայքարում», առաջիկա օրերին այնտեղ առաքելու է ավելի քան 100 միլիոն ԱՄՆ դոլարի արտադրանք՝ հրատապ օգնության համար:
Նշվում է, որ ապրիլի 29-ից և հաջորդ շաբաթվա ընթացքում ԱՄՆ կառավարության օգնությամբ ինքնաթիռները կսկսեն ժամանել այդ երկիր: