29/04/2021 16:19
Միշուստինը Փաշինյանի հետ հանդիպմանն առաջարկել է պատրաստել նոր նախաձեռնություններ՝ Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունն ավելացնելու ուղղությամբ (Տեսանյութ)
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն առաջարկել է միջկառավարական հանձնաժողովին նախապատրաստել Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրի աճի և փոխադարձ ներդրումների ավելացման համար նոր նախաձեռնություններ, հայտնում է РИА Новости-ն:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նա նշել է, որ կորոնավիրուսն ազդել է երկկողմ առևտրի դինամիկայի վրա. նախորդ տարի համատեղ ապրանքաշրջանառությունը նվազել է մոտ 10%-ով և կազմել շուրջ $2.3 մլրդ:
«Իհարկե, այս իրավիճակը մեզ ձռնատու չէ: Ես առաջարկում եմ հանձնարարել մեր միջկառավարական հանձնաժողովին նախապատրաստել նոր նախաձեռնություններ՝ առևտրի աճի, Հայաստանի հետ փոխադարձ ներդրումների ավելացման ուղղությամբ», - ասել է Միշուստինը: