29/04/2021 10:42
Արմավիրում 3 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի արդյունքում կստեղծվի 160-ից ավելի աշխատատեղ. նախարարի պաշտոնակատար
Արմավիրի մարզի Դաշտ համայնքում կկառուցվի սպորտային խաղերի և ընտանեկան հանգստի համար նախատեսվող ժամանցային համալիր, ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:
«Երեկ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի եւ ներդրողների հետ տեղում քննարկել ենք շուրջ 3 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագիրը, որի արդյունքում կստեղծվի 160-ից ավելի աշխատատեղ», - գրել է նախարարի պաշտոնակատարը։