30/04/2021 14:43
Պատերազմում ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության արարքներին տրվելու են իրավական գնահատականներ՝ առանց բացառության. Արթուր Դավթյան
Պատերազմի պարտության հանգամանքները քննող քրեական գործերով հետապնդումներ կան, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականների, Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Նա, սակայն, հրաժարեց տվյալներ հրապարակել։
Դիտարկմանը, որ հաղորդումներ են ներկայացվել, թե պատերազմում Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի կողմից առերևույթ դավաճանություն է տեղի ունեցել, այդ թվում՝ ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի կողմից է եղել հաղորդում, Արթուր Դավթյանն ասաց, որ կան քրեական գործեր, այդ թվում՝ հենց Մովսես Հակոբյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործ։
«Ստուգման առարկա են ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության բոլոր արարքներն՝ առանց բացառության, բոլոր անձանց արարքներին տրվելու են իրավական գնահատականներ», - վստահեցրեց ՀՀ գլխավոր դատախազը։