30/04/2021 16:36
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 962-ը ծանր վիճակում են, 233-ը՝ ծայրահեղ ծանր
Այս պահին կորոնավիրուսի դեմ ստացիոնար բուժում է ստանում 2294 քաղաքացի: Տվյալները ֆեյսբուքյան էջում ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը՝ ներկայացնելով նաև պացիենտների թիվը՝ ըստ ծանրության աստիճանի. ծանր՝ 962 մարդ, ծայրահեղ ծանր՝ 233, թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված է 76 մարդ։
«ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ ստացիոնար բուժօգնության ավարտից հետո շուրջ 30 քաղաքացու տրամադրվել է թթվածնային խտացուցիչ, որի շնորհիվ վերջիններս անհրաժեշտ բուժօգնությունը շարունակում են ստանալ տանը:
Փաստեմ, որ կորոնավիրուսային հիվանդության ստացիոնար բուժօգնության ավարտից հետո քաղաքացիները հաճախ ստիպված են լինում անցնել երկարատև վերականգնման շրջան», - նշել է փոխնախարարը: