30/04/2021 17:16
Իսրայելը սուգ է հայտարարել տոնի ժամանակ մարդկանց մահվան կապակցությամբ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կիրակին հայտարարել է սգո ազգային օր Մերոնում տեղի ունեցած ողբերգությունից հետո, որտեղ հրմշտոցի ժամանակ 150 մարդ վիրավորվել էր , 44-ը՝ զոհվել:
«Մերոնի աղետն Իսրայելի Պետությանը պատուհասած ամենալուրջ աղետներից մեկն է: Ես խնդրում եմ կիրակին հայտարարել սգո ազգային օր», - ասվում է Նեթանյահուի տեսաուղերձում:
Հրեական Լագ Բա-Օմար տոնը Մերոն լեռան վրա, որտեղ գտնվում է Ռաբբի Շիմոն Բար Յոհայի գերեզմանը, առաջին զանգվածային միջոցառումն էր Իսրայելում՝ կորոնավիրուսի սահմանափակումների վերացումից ի վեր: Ոստիկանությունը հայտնել է, որ միջոցառմանը մասնակցում է մինչև 100 հազար մարդ: