30/04/2021 17:00
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգությունն ակտիվացել է
Բաթկենի շրջանի ներքին գործերի վարչությունը հայտարարել է, որ Ղրղզստանի Լեյլեկի շրջանում՝ Տաջիկստանի հետ սահմանին, կրկին փոխհրաձգություն է սկսվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Գործակալության տվյալներով՝ հրաձգությունը շարունակվում է շուրջ մեկ ժամ:
Ավելի վաղ Բիշքեկում Ռուսաստանի դեսպանության ներկայացուցիչ Վիկտոր Խարչենկոն հայտարարել էր, որ Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանին զինված հակամարտության զոհերի շրջանում ռուսներ չկան: