30/04/2021 13:41
Պորտուգալիայում բացվել է աշխարհի ամենաերկար հետիոտնային կախովի կամուրջը (Տեսանյութ)
Պորտուգալիայի հյուսիսում՝ Առոկա քաղաքի գեոպարկում, բացվել է աշխարհի ամենաերկար հետիոտնային կախովի կամուրջը, որը ձգվում է Պայվա գետից 175 մետր բարձրության վրա:
Reuters-ի տվյալով՝ 516 մետր երկարությամբ կամրջի կառուցումը տևել է շուրջ երկու տարի, աշխատանքների արժեքը գնահատվում է 2.3 միլիոն եվրո:
Նշվում է, որ ռեկորդակրի պաշտոնական բացումը նախատեսված է կիրակի, սակայն տեղի բնակիչներն այն արդեն օգտագործում են:
Տարածաշրջանային իշխանությունները նախատեսում են կամրջի միջոցով վերականգնել զբոսաշրջությունը, որը խիստ տուժել է կորոնավիրուսային համաճարակից: