30/04/2021 13:13
Հարավային Կորեան երկարաձգում է խիստ կարանտինը մինչ մայիսի 23-ը
Հարավային Կորեայի կառավարությունը երկարաձգել է սոցիալական հեռավորության ներկայիս մակարդակը ևս երեք շաբաթով՝ մինչև մայիսի 23-ը, այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով երկրի վարչապետի պաշտոնակատար Հոն Նամ Գիին:
Ըստ նրա՝ այս որոշում կայացնելիս հաշվի է առնվել այն փաստը, որ կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը գրեթե չի նվազում:
Չորս հոգուց ավելի հավաքներն արգելված են Հարավային Կորեայի ողջ տարածքում: