01/05/2021 14:00
Ղրղզստանում ազգային սուգ է հայտարարվել
Ղղզստանում այս հանգստյան օրերին՝ մայիսի 1-ից մայիսի 2-ը ներառյալ, հայտարարվել է ազգային սուգ՝ ի հիշատակ Տաջիկստանի հետ սահմանային հակամարտության զոհերի, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի մամուլի ծառայությանը:
«Ղրղզստանի Հանրապետության նախագահը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ 2021 թվականի մայիսի 1-2-ը Ղրղզստանի Հանրապետությունում հայտարարվել են ազգային սգո օրեր», - ասված է հաղորդագրության մեջ:
Ապրիլի 28-ին Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին տեղի բնակիչների միջև բախում է տեղի ունեցել «Գոլովնոյ» ջրաբաշխման կետի տարածքում, որը տաջիկական կողմը համարում է իր տարածքը, իսկ ղրղզական կողմը՝ վիճելի: