01/05/2021 13:44
Չինաստանի արևելքում փոթորկի պատճառով 11 մարդ է զոհվել
Կարկուտով և մրրիկով ամպրոպ է սկսվել Չինաստանի արևելքում գտնվող Ցզյանսու նահանգի Նանտուն քաղաքում, որի հեևանքով մահացել է 11 մարդ, ավելի քան 100-ը՝ վիրավորվել:
«Մեր քաղաքի որոշ թաղամասերում ժամը 18.00-ից 22.00-ն ընկած ժամանակահատվածում կարկուտով և ուժեղ փոթորկով ուժեղ ամպրոպ էր... Վերջին վիճակագրության համաձայն՝ 11 մարդ զոհվել է, 102-ը՝ վիրավորվել», - ասվում է քաղաքի կառավարության հայտարարության մեջ:
Քաղաքի որոշ թաղամասերում կարկուտը տեղացել է 1-ից 3 սանտիմետր տրամագծով, իսկ որոշ կայաններ արձանագրել են քամու արագություն՝ 37,7 մետրից 45,4 մետր վայրկյան:
Լուրջ վնասներ են կրել բազմաթիվ տներ, էլեկտրահաղորդման գծեր, մեքենաներ, տուժած տարածքներից շտապ տարհանվել է 3050 մարդ:
Արտակարգ իրավիճակների ծառայությունները շարունակում են զբաղվել բնական աղետի հետևանքների վերացման հարցով: