01/05/2021 13:30
Մոտ երկու հազար կուլիչ. Ղարաբաղում ռուս խաղաղապհների համար պատրաստել են զատկի հյուրասիրություն
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման հիմնական կետում սննդի սպասարկման մասնագետները նախապատրաստվում են Քրիստոսի հարության տոնակատարությանը: Զատկի նախօրեին զինվորական անձնակազմի համար պատրաստվել և օծվել են կուլիչներ և Զատկի հավկիթներ:
Տոնական հյուրասիրություն պատրաստելուց հետո խաղաղապաների զորակազմի հրամանատարի օգնական, հոգևոր հայր Բորիս Գրիշինն անցկացրել է կուլիչնրի օրհնության արարողություն:
Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահների համար Զատկի տոնի նախօրեին խոհարարները պատրաստելու են շուրջ 2000 կուլիչ: Դրանք առաքվելու են բոլոր 27 դիտակետեր, որոնք տեղակայված են ինչպես Լաչինի միջանցքում, այնպես էլ՝ Լեռնային Ղարաբաղի սահմանազատման ամբողջ գծի երկայնքով: