03/05/2021 10:57
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 145 դեպք, մահացել է 12 մարդ
Հայաստանում մայիսի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 217 008 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 145-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 200 472 (+717) մարդ, այս պահին բուժվում է 11 361 (-584) մարդ:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5175 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4149 (+10), իսկ այլ պատճառներով՝ 1026 (+2):
Վերջին մեկ օրում մահացել է 12 մարդ: