03/05/2021 12:44
Ես չեմ ասի այն պատվաստանյութի անունը, որով պատվաստվել եմ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չասաց, թե այսօր որ պատվաստանյութով է պատվաստվել կորոնավիրուսի դեմ:
«Ես չեմ ասի այն պատվաստանյութի անունը, որով պատվաստվել եմ», - ԱԺ-ում ի պատասխան պատգամավորի հարցին՝ ասաց Փաշինյանը:
Նա միայն նշեց, որ փոխվարչապետի պաշտոնակատարներից մեկը պատվաստվել է «AstraZeneca»-ով, մյուսն էլ կպատվաստվի «Sputnik V»-ով:
Վարչապետի պաշտոնակատարը հույս հայտնեց, որ ԱԺ նախագահությունից էլ որևէ մեկը կպատվաստավի չինական պատվաստանությով:
Նիկոլ Փաշինյանի այդ խոսքերը ծիծաղ առաջացրեցին խորհրդարանի դահլիճում:
«Եթե առողջապահության նախարարությունը, համաճարակների կանխարգելման մարմինները որևէ պատվաստանյութ թույլ են տվել, որ մտնի շրջանառության մեջ, ուրեմն՝ լավն է», - ավելացրեց վարչապետի պաշտոնակատարը: