03/05/2021 17:33
Ասադն իմացել է Սիրիայում կայանալիք նախագահական ընտրություններում իր մրցակիցների անունները
Երեք մարդ է դարձել Սիրիայի նախագահի թեկնածու, այդ թվում՝ երկրի ներկայիս ղեկավար Բաշար ալ-Ասադը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի Գերագույն սահմանադրական դատարանի ղեկավար Մոհամադ Լիահամին:
«Սահմանադրական դատարանն իր առաջին հայտարարության մեջ ընդունել է երեք թեկնածուների անուններ՝ Աբդալլահ Սալյում Աբդալահ, Բաշար Հաֆեզ Ասադ և Մահմուդ Ահմադ Մերիի», - ասել է նա:
Երեք օրվա ընթացքում դատավորները թեկնածուներից կընդունեն բողոքարկման բոլոր հայցերը:
Սիրիայում նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 26-ին, երկրի ժողովրդական խորհուրդը նման որոշման է եկել ապրիլի 18-ին կայացած արտակարգ նիստում: