03/05/2021 15:29
Առնվազն 13 խաղաղ բնակիչ է վիրավորվել Աֆղանստանում ականի պայթյունի հետևանքով
Առնվազն 13 խաղաղ բնակիչ է վիրավորվել Աֆղանստանի արևմտյան Ֆարահ նահանգում ականի պայթյունի հետևանքով, հայտնում է «Ariana News» տեղական հեռուստակայանը՝ հղում անելով անանուն պաշտոնյաների:
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ֆարահ քաղաքում: Գրոհայինները պայթեցրել են ճամփեզրին տեղադրված ականը, նրանց թիրախը նահանգի անվտանգության ծառայության պետի տեղակալի ավտոշարասյունն էր, սակայն պայթյունի հետևանքով վիրավորվել է 13 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխաներ:
Արմատական «Թալիբան» շարժումը դեռ չի մեկնաբանել հարձակումը: