03/05/2021 13:59
ԱՄՆ Պետքարտուղարությունը բռնաճնշումների համար քննադատել է Չինաստանին
ԱՄՆ պետքարտուղարության ղեկավար Էնթոնի Բլինկենը քննադատել է Չինաստանի ղեկավարությանը երկրի ներսում բռնաճնշումների և արտասահմանում ագրեսիվ քաղաքականության համար, հայտնում է CBS News-ը:
«Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք ականատես ենք դարձել, որ Չինաստանը իրեն ավելի ճնշող է պահում տանը, իսկ դրսում՝ ավելի ագրեսիվ: Դա փաստ է», - ասել է Բլինկենը:
Նա նշել է, որ ԱՄՆ ղեկավարությունը Չինաստանին կասկածում է «մտավոր սեփականությունը գողանալու և անարդար թշնամական մրցակցության մեջ»:
Բլինկենն ընդգծել է, որ ԱՄՆ-ն այլ երկրների հետ միասին պետք է «Չինաստանին ապացուցի, որ ապագայում այդպես չի կարող շարունակվել»: