03/05/2021 13:34
Հունաստանում ռեստորաններն ու սրճարանները վերաբացվում են
Հունաստանում երկուշաբթիից վերաբացվում են ռեստորանները, սրճարանները, բարերը և հանրային սննդի այլ օբյեկտները: Դրանք այցելուներին դեռ կկարողանան սպասարկել միայն բաց տարածքներում, այս մասին հայտնել է Skai հեռուստաալիքը:
Մինչ այժմ գործարարներին թույլատրվում էր վաճառել սնունդ միայն առաքմամբ:
Հաղորդվում է, որ բացօթյա տարածքներում սպասարկումը կիրականացվի մինչև ժամը 22.45-ը: