03/05/2021 10:26
Ղրղզստանն ու Տաջիկստանն ավարտել են պետական սահմանից լրացուցիչ ուժերի դուրսբերումը
Ղրղզստանն ու Տաջիկստանը զինված բախումից հետո ավարտել են պետական սահմանից լրացուցիչ ուժերի դուրսբերումը, РИА Новости-ին հայտնել են Ղրղզստանի սահմանային ծառայության մամուլի կենտրոնից:
«Կողմերն ավարտել են լրացուցիչ ուժերի և ակտիվների դուրսբերումը պետական սահմանի գծից մինչև իրենց տարածքների խորք», - ասել է գործակալության զրուցակիցը:
Ըստ նրա, իրավիճակը սահմանին կայուն է, անցած գիշերվա ընթացքում միջադեպեր կամ կրակոցներ չեն գրանցվել:
Ղրղըզստանի և Տաջիկստանի սահմանամերձ շրջանների բնակիչների միջև հակամարտությունն ապրիլի 29-ին վերաճել է զինված առճակատման երկու երկրների զինված ուժերի միջև: Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահների բախումները տևել են ավելի քան վեց ժամ: Երկու կողմից զոհվել է շուրջ 50 մարդ, ավելի քան 200-ը՝ վիրավորվել են: