03/05/2021 14:26
Սյունիքում ռուսական ռազմաբազայի երկու հենակետերի հիմնադրումը լրացուցիչ երաշխիք է Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար. Փաշինյան
Ազգային ժողովում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ պատերազմից հետո ՀՀ արտաքին անվտանգության համակարգը փոփոխություն չի կրել։
Փաշինյանն ասաց՝ Հայաստանի բոլոր սահմանների պաշտպանությունն այժմ իրականացվում է հայ-ռուսկան համատեղ զորախմբի ուժերով ու ջանքերով։
«Բայց դա չի նշանակում, որ բոլոր տեղերում պարտադիր համատեղ պոստեր կամ դիրքեր դրված լինեն», - ասաց նա։
Վարչապետի պաշտոնակատարը նշեց՝ գաղտնիք չէ, որ Սյունիքի մարզում ռուսական 102-րդ ռազմաբազան երկու նոր հենակետ է հիմանդրել ու դրա հիմնադրումը լրացուցիչ երաշխիք է Սյունիքի մարզի ու, ընդհանրապես, Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար։