03/05/2021 11:22
Տաջիկստանի հետ սահմանին հակամարտությունից տուժած Ղրղզստանի քաղաքացիների թիվը հասել է 183-ի
Տաջիկստանի հետ սահմանին հակամարտությունից տուժած Ղրղզստանի քաղաքացիների թիվը հասել է 183-ի, երկուշաբթի ճեպազրույցում հայտարարել է Հանրապետության առողջապահության փոխնախարար Էլիզա Սոլթոնբեկովան:
«Տուժածների թիվը ասել է 183-ի», - ասել է նա:
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանամերձ շրջանների բնակիչների միջև հակամարտությունն ապրիլի 29-ին վերաճել է զինված առճակատման երկու երկրների զինված ուժերի միջև: Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահների բախումները տևել են ավելի քան վեց ժամ: Երկու կողմից զոհվել է շուրջ 50 մարդ, ավելի քան 200-ը վիրավորվել է: