03/05/2021 14:35
Իմ որդին եղել ա առաջնագծի էն տեղում, որտեղ տվել ենք ամենամեծ թվով զոհերը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Իմ որդին եղել ա առաջնագծի էն տեղում, որտեղ տվել ենք ամենամեծ թվով զոհերը, ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Իմ որդու հետ, այ սենց կողք կողքի, իրար մարմիններով կպած մարդ ա եղել, զոհվել ա։ Որևէ մեկը չէր կարող որոշել, որ պետք ա զոհվողը, և ոչ թե իմ... էդ մարդու անուն-ազգանունը կա, դա ստուգելի փաստ ա։ Այո, մենք հուսահատ կռիվ ենք տվել, կներեք արտահայտությանս, այնպիսի, ինչպիսի կռիվ հայ ժողովուրդը ժամանակին տվել է Ավարայրի դաշտում, Սարդարապատում ու տասնյակ այդպիսի օրինակներ», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։