04/05/2021 12:20
Ադրբեջանը հայ պատգամավորների խոսքը երբեմն ներկայացնում է որպես մեր պահանջներին հակափաստարկ. Տարոն Սիմոնյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը իշխանության ներկայացուցիների ուշադրությունը հրավիրեց իրենց իսկ խոսքի վրա՝ ընդգծելով, որ հայ պատգամավորների խոսքը հակառակորդը հաճախ մեր դեմ է օգտագործում:
«Պատգամավորները, իշխանության ներկայացուցիչներն իրենց հանրային խոսքում պետք է շատ զգուշավոր լինեն, որովհետև միջազգային ատյաններում դա մեր դեմ է օգտագործվում: Ադբեջանական կողմը մեր պատգամավորների խոսքը երբեմն ներկայացնում է որպես մեր պահանջներին հակափաստարկ: Արդյո՞ք սա պատգամավորների կողմից հայամետ քաղաքականության դրսևորում է՝ հակառակորդին հնարավորություն տալ քո դեմ դատական կամ իրավական գործընթացներում փաստարկներ ներկայացնել», - նշեց պատգամավորը: