04/05/2021 16:26
Եվրամիությունում սկսել են չինական Vero Cell պատվաստանյութի գնահատումը
Դեղերի եվրոպական գործակալությունը (EMA) սկսել է չինական Vero Cell կորոնավիրուսի պատվաստանյութի ստուգումը՝ աստիճանական փորձաքննությամբ, հայտնում է գործակալությունը:
«EMA մարդու համար դեղերի կոմիտեն սկսել է Sinovac Life Science-ի կողմից մշակված COVID-19 դեմ պատվաստանյութի (Vero Cell) գնահատումը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Այս գնահատումը սկսելու որոշումը հիմնված է նախնական լաբորատոր բացահայտումների (նախաբժշկական տվյալների) և կլինիկական ուսումնասիրությունների վրա, որոնք ենթադրում են, որ պատվաստանյութը խթանում է հակամարմինների արտադրությունը, որոնք ուղղված են SARS-CoV-2-ին՝ COVID-19 առաջացնող վիրուսին, և կարող են պաշտպանել հիվանդությունից: