04/05/2021 18:40
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել նոյեմբերի 10-ից հետո Ղարաբաղում գերեվարված 3 զինծառայողի. ԶԼՄ-ներ
Ադրբեջանը Հայաստան է վերադարձրել Ղարաբաղում՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին եռակողմ հայտարարության ստորագրելուց հետո ձերբակալված երեք հայ զինծառայողի, հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»՝ հղում անելով ադրբեջանական Caliber կայքին:
Հայաստանին փոխանցվել են զինծառայողներ Ռոբերտ Վարդանյանը, Սամվել Շուխյանը, Սեյրան Թամրազյանը:
«Մոտակա մի քանի ժամվա ընթացքում այդ անձինք Բաքու-Երևան ռազմական ինքնաթիռով կհասցվեն Երևան՝ ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ», - ընդգծում է կայքը: