04/05/2021 16:11
Բայդենն ԱՄՆ Կոնգրեսին տեղեկացրել է Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու մտադրության մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը երկարաձգել է «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ փոփոխության կասեցումը, որի արդյունքում Վաշինգտոնը կարող է ուղղակի ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, հայտնում է The Hill-ը:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը The Hill-ի կողմից Կոնգրեսին ուղղված ծանուցման մեջ նշում է, որ ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին «անհրաժեշտ է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ԱՄՆ ջանքերին աջակցելու համար. աջակցել ԱՄՆ կոալիցիայի գործընկերներին միջազգային ահաբեկչությանը հակազդելու գործում. կարևոր է Ադրբեջանի սահմանների անվտանգության համար»:
Անցյալ շաբաթ Բլինկենը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում, հայտարարել էր, որ Վաշինգտոնը 2021 թվականին ժամանակավորապես կասեցնում է «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ փոփոխությունը:
907-րդ փոփոխությունն ընդունվել է Կոնգրեսի կողմից 1992 թվականին և արգելում է ԱՄՆ վարչակազմին կառավարական օգնություն տրամադրել Բաքվին՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հետ: Այնուամենայնիվ, 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, Կոնգրեսն ընդունել է «Արտասահմանյան հատկացումների մասին» օրենքը՝ նախագահին տալով իշխանություն հրաժարվել 907-րդ փոփոխությունից: