04/05/2021 15:28
Ընտրություններին լուրջ բախումներ եմ կանխատեսում հասարակության ներսում. ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար (Տեսանյութ)
Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Վայոց ձորի նախկին մարզպետ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը կարծում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին լուրջ բախումներ են լինելու։
«Իմ կարծիքով՝ ակնհայտ է, որ այս ընտրությունը տանելու է լրացուցիչ հասարակական լարվածության, ցավոք սրտի, կանխատեսում եմ նաև լուրջ բախումներ հասարակության ներսում», - լրագրողներին ասաց Ղազարյանը։
Նրա խոսքով՝ սա շատ վտանգավոր գործընթաց է, իսկ այդ գործընթացին վերջ կտրվի, եթե ԱԺ-ն ընտրի վարչապետ, վարչապետն էլ ձևավորի կառավարություն։
Նշենք, որ Էդգար Ղազարյանը կառավարության մոտ ակցիա է իրականացնում, ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի պաշտոնավարել վարչապետի պաշտոնում։