04/05/2021 13:50
ՀԴԲ-ն խուզարկել է Թրամփի փաստաբանի բնակարանը
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) աշխատակիցները Նյու Յորքի նախկին քաղաքապետ և Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդոլֆ «Ռուդի» Ջուլիանիի բնակարանում խուզարկություն են իրականացրել, հայտնում է Fox News-ը:
Ջուլիանին այս խուզարկությունն անվանել է «անվերահսկելի», որն իրականացվել է բնակարանի տիրոջը «գլխին սարքելու» փորձով: Խուզարկության ընթացքում դաշնային գործակալները դուրս են բերել բոլոր էլեկտրոնային սարքերը՝ համակարգիչներ և այլ գրասենյակային տեխնիկան:
«Սովորաբար այն անձը, որը նախկինում ԱՄՆ նախագահի փաստաբանի օգնականն էր, ԱՄՆ-ի փաստաբանի, քաղաքապետի, գլխավոր դատախազի տեղակալն էր, սովորաբար հայտ է ստանում դատարան ներկայանալու համար, այլ ոչ թե իր բնակարանում անսպասելի խուզարկութուն», - ասել է Ջուլիանին:
Նա ասել է, որ դաշնային գործակալները ժամանել են իր բնակարան առավոտյան 6-ին: