04/05/2021 21:02
Բացառապես Ռուսաստանի իշխանության ու գեներալ Մուրադովի ջանքերի շնորհիվ Հայաստան է վերադարձել երեք հայ գերի. Ավագյան
Բաքվից Երևան է տեղափոխվել 3 հայ ռազմագերի:
Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը լրագրողներին ասաց, որ դա հնարավոր է դարձել բացառապես Ռուսաստանի իշխանության, պաշտպանության նախարարության և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության ղեկավար գեներալ Ռուստամ Մուրադովի ջանքերի շնորհիվ։
Իսկ «Արմենպրես»-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում Ադրբեջանը վերադարձրել է երեք հայ ռազմագերների. «Լիահույս ենք, որ այս գործընթացը կունենա իր տրամաբանական շարունակությունն ու շուտափույթ ավարտը»։