04/05/2021 14:51
Վրաստանում հայտնել են կորոնավիրուսի պատվաստումների անձնագրերի մշակման մասին
Վրաստանում մշակվում է պատվաստման անձնագրի նախագիծ, որը որոշակի արտոնություններ է նախատեսում կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստվածների համար, հայտարարել է հանրապետության համակարգող խորհրդի գործառնական շտաբի պետ Գեորգի Գիբրաձեն:
«Ակտիվ աշխատանք է տարվում` կապված կանաչ անձնագրերի մշակման հետ, որոնք կտրամադրվեն պատվաստումների ամբողջական ընթացքից հետո... Միևնույն ժամանակ, (միջգերատեսչական համակարգման՝ RT) խորհրդի ձևաչափը քննարկում է տարբեր արտոնությունների տեսակները նրանց համար, ովքեր կանցնեն պատվաստումների ամբողջական ընթացքը», - մեջբերում է նրա խոսքերը РИА Новости-ն: