04/05/2021 12:03
Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է պատերազմին մասնակցածների ծառայության կարգում փոփոխություններ մտցնել
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանն առաջարկեց 44-օրյա պատերազմ անցած զինվորներին խրախուսելու ինչ-որ մեխանիզմ գտնել՝ ծառայության կարգի մեջ որոշակի փոփոխություններ մտցնելու առումով:
«Ծնողներն ասում են, որ պատերազմին չմասնակցածներին, եթե համաներման մարդասիրական մոտեցում կա, արժի մտածել պատերազին մասնակցածներին ոչ թե արձակուրդի ձևով խրախուսում տալու, այլ ծառայության մեջ որոշակի փոփոխություններ նախատեսելու ուղղությամբ: Սա մտածելու բան է», - խորհրդարանի ամբիոնից ասաց պատգամավորը: