04/05/2021 17:30
ՈւԵՖԱ-ն պաշտոնապես ընդլայնել է Եվրո-2020-ի թիմերի կազմը
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը պաշտոնապես ընդլայնել է ազգային հավաքականների հայտը Եվրոպայի 2020 թ. առաջնությանը մասնակցելու համար՝ 23 խաղացողից 26 ֆուտբոլիստ դառնալու վերաբերյալ, հաղորդում է կազմակերպության կայքը:
Որոշումը պայմանավորված է նրանով, որ ֆուտբոլիստների ծանրաբեռնվածությունը մեծացել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
«Որոշվել է, որպես բացառություն, բոլոր թիմերի խաղացողների ցուցակը հասցնել 26-ի: Այնուամենայնիվ, 23-ը յուրաքանչյուր անհատական հանդիպման համար արձանագրությունում թույլատրված խաղացողների առավելագույն քանակն է, ներառյալ՝ երեք դարպասապահ», - ասված է հայտարարության մեջ: